Լեհաստանում 2 օդանավակայան ժամանավորապես փակվել է՝ Ուկրաինային ռուսական հարվածների պատճառով
Լեհաստանի Լյուբլին և Ժեշով օդանավակայաններն այսօր մի քանի ժամով փակվել են:
Պատճառը լեհական ռազմական կանխարգելիչ գործողություններն էին, որոնք էլ, իրենց հերթին, Ուկրաինային ռուսական հարվածների հետևանքով էին իրականացվել:
Երկու քաղաքներն էլ գտնվում են Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանի մոտ:
Թռիչքների հետևման FlightRadar24 ծառայությունը նշել է, որ Ռզեշով օդանավակայանի փակումը կապված է այդ տարածքում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների գործողությունների հետ:
Իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ դադարեցրել են ռազմական ավիացիայի գործողությունները, ներառյալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքները երկրի օդային տարածքում, և օդանավակայանները շուտով կսկսեն գործել:
Լեհական բանակը պնդել է, որ երկրի օդային տարածքի խախտում չի եղել:
Շաբաթ օրը Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային օդային հարված է հասցրել երկրի էներգետիկ օբյեկտներին:
