Նշվել են երկրները, որոնք ամենաշատն են բրինձ օգտագործում
2025 թվականին Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան բրնձի ամենամեծ սպառողներն էին, մինչդեռ Մյանմարը գրանցել է մեկ շնչի հաշվով աշխարհում ամենաբարձր սպառումը, պարզել է ՌԻԱ РИА Новости-ն՝ հիմնվելով բաց տվյալների վրա։
«Տարածաշրջանային մակարդակում Հարավարևելյան Ասիան առաջատարն է բրնձի սպառման մեջ։ Չինաստանը և Հնդկաստանը, որոնք կազմում են համաշխարհային ընդհանուր սպառման 50%-ը, սպառում են համապատասխանաբար 192.8 միլիոն և 140.3 միլիոն տոննա բրինձ»,- ասվում է Straits Research խորհրդատվական ընկերության զեկույցում։
2025 թվականին բրնձի սպառման առաջատար 10 երկրների շարքում են նաև Ինդոնեզիան (51.8 միլիոն տոննա), Բանգլադեշը (42.2 միլիոն տոննա), Ֆիլիպինները (22.5 միլիոն տոննա), Վիետնամը (22.4 միլիոն տոննա), Մյանման (15.1 միլիոն տոննա), Թաիլանդը (12.8 միլիոն տոննա), Ճապոնիան (9.1 միլիոն տոննա) և Բրազիլիան (7.1 միլիոն տոննա):


