Կանադան հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում

Կանադան, Ֆրանսիայի օրինակին հետևելով, հյուպատոսություն է բացում Գրենլանդիայում՝ կղզու նկատմամբ Թրամփի հավակնությունների ֆոնին, հայտնում է BBC-ն։

Կանադական և ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գրենլանդիայի համար պատմական իրադարձություն է՝ միջազգային համագործակցության զգալի ընդլայնում։ Մինչ այս Գրենլանդիայի տարածքում գործել են միայն Իսլանդիայի և ԱՄՆ-ի հյուպատոսությունները։

Սա նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից աջակցության վկայություն է՝ Գրենլանդիային տիրելու անհրաժեշտության մասին Թրամփի բազմաթիվ հայտարարություններից հետո, որոնք նա հիմնավորել է ԱՄՆ ազգային անվտանգության նկատառումներով։

ԱՄՆ նախագահը հետագայում հրաժարվել է այդ խոսքերից՝ հայտարարելով, որ Դանիայի, եվրոպական դաշնակիցների և Կանադայի հետ բանակցություններից հետո դիտարկում է գործարք կնքելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728