ԱՄՆ դեսպանը խզում է Լեհաստանի խորհրդարանի խոսնակի հետ կապերը․ դիվանագիտական ​​սկանդալ

Վարշավայում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը հայտարարեց, որ խզում է բոլոր կապերը Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Վլոձիմիեժ Չաժաստիի հետ, ով հրաժարվել էր աջակցել Դոնալդ Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածությանը: Այս մասին հաղորդել է Լեհական ռադիոն: Ռոուզը մեղադրել է լեհ խոսնակին Թրամփի հասցեին «անպարկեշտ և անհիմն վիրավորանքների» մեջ:

Վարշավան ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է Եվրոպայում, որն ամենաբարձր ռազմական բյուջեներից մեկն ունի ՆԱՏՕ-ի երկրների շարքում։ Լեհաստանը նույնպես ակտիվորեն աջակցում է Ուկրաինային, սակայն Վարշավայի իշխանությունները կասկածանքով են մոտենում Թրամփի՝ Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու փորձերին։

Սեյմի խոսնակը կարծիք է հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարը արժանի չէ Նոբելյան մրցանակի, հաղորդում է DW-ն։ Լեհ քաղաքական գործչի համոզմամբ՝ ամերիկյան առաջնորդի կողմից նոր հարթակների ստեղծումը, ինչպիսին է «Խաղաղության խորհուրդը»՝ «պատրնքային» է, իսկ Լեհաստանը պետք է ամրապնդի գոյություն ունեցող կազմակերպությունները՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Թրամփը ներկայացնում է «ուժի քաղաքականություն», փաստել է խոսնակը։

Նա նաև քննադատել է Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի ցանկությունը և վերջինիս կողմից Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ռազմական գործողություններում Եվրոպայի ունեցած ավանդի նսեմացումը։

Տեսանյութեր

Լրահոս