Հաղորդվում է, որ վիրավոր ոստիկանը գիտակցության մեջ է և տեղափոխվել է շտապօգնության կենտրոն, որտեղ նետը պարանոցից հեռացնելու համար կենթարկվի վիրահատության։
Ճապոնիայում լայնորեն հրապարակվում է ղեկավար պաշտոններում կանանց թերներկայացվածության խնդիրը, ուստի յուրաքանչյուր դեպք, երբ կինը ղեկավարում է մեծ կառույց կամ բաժին, դառնում է մամուլում լուսաբանման պատճառ:
Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն ամփոփել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում նշել է, որ երկիրը ներկայում բախվում է միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի, որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները։
Բելառուսը պատրաստ է ուկրաինական կողմի ցանկացած սադրանքի և պատրաստ է հակահարված տալ ցանկացած հակառակորդի։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի` դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Վադիմ Լուկաշևիչը։
Ինչպես նշվում է, սահմանափակումները նախատեսում են նաև Բելառուսից Եվրամիության երկրներ ոսկու, ալմաստի, ածխի, հում նավթի ներմուծման արգելք:
Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունակականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Բայդենի վարչակազմը խնդրել է օգնել իսրայելա-լիբանանյան սահմանին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև լարվածության նվազեցմանը:
Համաժողովի շրջանակում Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին
2023 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր Երիտասարդության համաշխարհային փառատոն անցկացնելու մասին
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Մեր ադրբեջանցի գործընկերներն այս ամիս ավելի վաղ ինձ հայտնեցին, որ մի քանի շաբաթ առաջ ռուսական զորքերի հեռանալը նշանակում է, որ 2024 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ ադրբեջանական հողում օտարերկրյա զորքեր չեն լինի։ Զուգահեռաբար, Ադրբեջանն ու Հայաստանը սկսեցին սահմանազատման գործընթացը, պայմանավորվեցին փոխանակել իրենց մոտ պահվող անձանց և բացահայտ հասկացրեցին, որ ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Դրա մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։
«Spotify» երաժշտական ծառայությունը հեռացրել է ԵՄ պատժամիջոցների ցուցակներում ներառված ռուսաստանցի մի շարք կատարողների պաշտոնական էջերը:
168․am-ի աղբյուրների համաձայն, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը, որն իրեն դիրքավորել է՝ որպես ամերիկյան կողմից միջնորդ, գործարք է առաջարկում, որի էությունը կայանում է նրանում, որ այս փուլում ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը կանեն մեկական զիջում և կհրաժարվեն կարևոր դիրքորոշումից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կայցելի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին համաժողովին (СОР29): Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Եվրամիությանը (ԵՄ) միանալու թեկնածու երկրները՝ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան, չեն միացել ռուսական սառեցված ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը։
Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Այս մասին
Օ’Բրայենի արձագանքը վկայում է, որ ԱՄՆ-ն առնվազն դեմ չի եղել իրադարձությունների այդպիսի զարգացմանը, այլ կերպ ասած՝ մի իրավիճակի ստեղծմանը, երբ Ռուսաստանի ձեռքով են հանվում շագանակներ, որոնք կարևոր են նաև ԱՄՆ համար:
Թուրքիան բաց է հարևան Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների համար՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
Եվրոպական միությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ավելացնելով երկու ֆիզիկական անձ և չորս ընկերություն: Այս մասին փաստաթուղթ է հրապարակել ԵՄ պաշտոնական կայքէջը։
Վրաստանը մինչև 2030 թվականը կդառնա Եվրամիության անդամ, քանի որ պատրաստ կլինի անդամակցությանը մյուս թեկնածու երկրներից ավելի լավ։
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ուկրաինան Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համապարփակ ծրագիր է պատրաստում և հույս ունի, որ դրան կաջակցեն աշխարհի երկրների մեծ մասը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսրայելը հայտարարում է, որ իրեն ռումբերը հարկավոր են այն դեպքում, եթե հյուսիսային սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի։
Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ռուսաստանը չէին կարող այնպիսի հարված հասցնել Հայաստանի և հայության անվտանգությանն ու վարկանիշին, ինչպիսին իրենց հռետորաբանությամբ հասցնում են Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կենտրոնական դեր է խաղացել Ադրբեջանը: Նա այդ մասին ասել է Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։