«Թրամփի նախաձեռնությամբ». ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է Եվրոպան պատրաստել Պուտինի համար
Եվրոպան պատրաստվում է շրջադարձ կատարել դեպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Միացյալ Նահանգների ճնշման պատճառով: Այս մասին գրում է Foreign Policy-ն։
«Եվրոպական ռազմավարության փոփոխությունը նախաձեռնել է հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով եվրոպացիներին բացառել է եվրոպական անվտանգությանը անմիջականորեն առնչվող խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացից»,- նշվում է հրապարակման մեջ։
Հրատարակությունը նշում է, որ Եվրոպան գտնվում է խաչմերուկում. այն կարող է կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների կառավարումը հանձնել Թրամփին և անորոշ լինել արդյունքի հարցում, կամ պրագմատիկ մոտեցում ցուցաբերել և դիմել Պուտինին՝ չնայած Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների աննախադեպ ցածր մակարդակին։
