Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։
Նախորդ կիրակի «Դասեր» հաղորդաշարում բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն էին։
Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Այս մասին ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսաստանյան սառեցված ակտիվներից կուտակված տոկոսները: Այս մասին «La Tribune»-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
«Նա Պուտինին համարում է իր ընկերը, և երբեք չի հավանել Զելենսկուն…»,-նշել է Բոլթոնը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ապացուցի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մտադրությունների լրջությունը, որպեսզի այդ հարցում առաջընթացը լինի, հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել «ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների» նկատմամբ։
«Բաբոն Տերա» կանանց նախաձեռնությունը բաց նամակ է ուղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտա Թեմիդոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակում ասվում է․
Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիան և մի քանի այլ երկրներ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
Սա ԵՄ-ի արձագանքն է Սիրիայում տեղի ունեցող բարբարոսությանը։ Պարզվում է բարբարոսության պատասխանատուները Ասադի աջակից ուժերն են։
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին»՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել դադարեցնել բռնությունները:
Սպանությունները կատարվել են կրոնական հողի վրա։
Brent-ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 1,66 դոլարով (2,38%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 71,12 դոլարի:
XPeng-ը նախատեսում է ավարտել թռչող մեքենաների գործարանի շինարարությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում։
Վրացական կարտոֆիլի հիմնական ներմուծողներն են Ռուսաստանը՝ 14 հազար տոննա, Ադրբեջանը՝ 10,5 հազար տոննա, Հայաստանը՝ 2,2 հազար տոննա։
Այս զարգացումներն ամրապնդում են ներառական քաղաքական անցման և ազգային միասնության ոգով բոլոր էթնիկ և կրոնական համայնքների պաշտպանության հրատապությունը, ասվում է հայտարարության մեջ։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ դա սխալ էր, և որ դրանից պետք է խուսափել։
Սարսափելի լուրեր են ստացվում Սիրիայից։
ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում էական ներդրումներ չկատարվեն, ապա կանանց շրջանում ծայրահեղ աղքատության վերացումը կարող է տևել ևս 137 տարի։
Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում կառավարական ուժերի եւ նախկին նախագահի զինված կողմնակիցների միջեւ տեղի ունեցող բախումները մեծ ծավալների են հասել, երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր, ինչպես նաեւ անկանոն բախումների հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
Ջին Հեքմենի, Բեթսի Արակավայի և նրանց շան մարմինները հայտնաբերվել են փետրվարի 26-ին։
«Եթե ավելի վաղ Մոսկվայի ու Արևմուտքի միջև կային խնդիրներ, այդ խումբը կարողանում էր այնուամենայնիվ աշխատել, ճանաչելով դրանում ՌԴ դոմինանտ դերակատարությունը։ Պատերազմից հետո ուկրաինական իրադարձություններին զուգահեռ՝ Արևմուտքը սկսեց ազդեցության գոտիների վերանայման գործընթաց, շահերը և նպատակները փոխվեցին, ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխարհաքաղաքական առումով ևս դարձավ անհետաքրքիր կառույց»,- բացատրեց Լուկիանովը։
«Թուրքիան ատոմակայան է կառուցում, Ադրբեջանն ուզում է կառուցել։ Իսկ Հայաստանի այս իշխանություններն ուզում են փակել մեր ատոմակայանը: Եթե Հայաստանի այս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, և այս սցենարը կյանքի կոչվի, վաղը մենք ստիպված կլինենք էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայից և Ադրբեջանից՝ դրանից բխող հետևանքներով, որովհետև եթե դու ոչ թե արտադրող, այլ սպառող երկիր ես, չես կարող առաջ տանել քո սուբյեկտայնությունը։ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու որոշում պետք է կայացնի»,- ասաց Վահե Դավթյանը:
Ֆրանսիան խստագույնս դատապարտում է կրոնական դրդապատճառներով խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագությունները։
«Մելանի Ժոլին ինքը կարծես ՀՀ ԱԳ նախարարը լինի: Փակ դռների հետևում եղած բանակցություններում նա միշտ հանդիպում է ՀՀ իշխանությունների լռությանը: Եվ բնական է, որ մարդիկ պետք է ասեն՝ լավ, մենք ամեն ինչ անում ենք ձեզ համար՝ իբրև կանադահայ համայնքի, բայց եթե Հայաստանը մնում է միտումնավոր լռության մեջ, շատ մեծ ճամփա չենք կարող գնալ»:
Բեռների ամենամեծ ծավալը (10,2 տոկոս) տարվել է Ռուսաստան, 10,1 տոկոսը՝ Ղազախստան, 8,1 տոկոսը՝ Հայաստան։
Քննարկվել են նաև մատակարարումների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
«Վրացական երազանքի» փոխարտգործնախարար Վլադիմիր Կոնստանտինիդիի խոսքով՝ ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 1,5 միլիոն վրացի է ապրում արտասահմանում։