Մինսկի օդանավակայանում Նիպա վիրուսի պատճառով ուժեղացվել է վերահսկողությունը

Մինսկի ազգային օդանավակայանում Նիպա վիրուսի սպառնալիքի պատճառով լրացուցիչ սանիտարական և կարանտինային միջոցառումներ է ձեռնարկվել արտասահմանից ժամանող ուղևորների և անձնակազմի համար. հաղորդում է «Առաջին լրատվական» հեռուստաալիքը։

Ըստ լրատվամիջոցի հաղորդագրության՝ բոլոր ժամանող ուղևորները ստուգվում են ջերմաչափման սարքերով՝ ջերմաստիճանը չափելու համար։ 37,5°C կամ ավելի բարձր ջերմաստիճան ունեցող ուղևորներն ուղարկվում են բժշկական կենտրոն՝ հետազոտության, իսկ վարակի կասկածի դեպքում նրանք մեկուսացվում են մինչև ախտորոշման հաստատումը։

 

Տեսանյութեր

Լրահոս