Թուրքիայում չինական 1419 ընկերություն է գործում

Ստամբուլում կայացել է Թուրքիա-Չինաստան գործարար 3-րդ համաժողովը, որի ժամանակ ելույթով է հանդես եկել նաև Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բոլաթը նշել է, որ Թուրքիայի տնտեսությունը պատմության մեջ առաջին անգամ անցյալ տարի հասել է 1.5 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունքի, իսկ մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը գերազանցել է մոտ 18 հազար դոլարը։

Հիշեցնելով, որ ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանումը հասել է 397 միլիարդ դոլարի, Բոլաթը ասել է. «Տեսնում ենք, որ Թուրքիա–Չինաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը անցյալ տարի կազմել է 53 միլիարդ դոլար։ Մասնավորապես արտաքին առևտրում Չինաստանի օգտին ձևավորված մեծ դրական հաշվեկշռի պայմաններում մեր չինացի գործընկերներին ներկայացրել ենք նաև այդ բացը նվազեցնելու վերաբերյալ մեր առաջարկները»։

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին ամսվա ընթացքում Թուրքիայից Չինաստան արտահանումը աճել է 32 տոկոսով՝ հասնելով 335 միլիոն դոլարի։

Բոլաթը նաև հայտնել է, որ Թուրքիայից շուրջ 1․465 թուրքական ընկերություն գործունեություն է ծավալում Չինաստանում։

Նա հավելել է, որ Թուրքիայում գործում է 1․419 չինական ընկերություն՝ ընդգծելով. «Ներդրումների ծավալի առումով Թուրքիայից Չինաստան իրականացված ներդրումները կազմում են 175 միլիոն դոլար, իսկ Չինաստանից Թուրքիա կատարված ներդրումները՝ 3.2 միլիարդ դոլար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728