Իրանի ԱԳ նախարարը աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտություն է տեսնում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Իսլամական Հանրապետության և աֆրիկյան երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտության մասին. հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարի խոսքերը։
Հաղորդվում է, որ այս մասին Արաղչին հայտարարել է Սիերա Լեոնեում Իրանի նոր դեսպան Ջավադ Դեհղան Հաղիղի Լոտֆ-Աբադիի հետ հանդիպման ընթացքում։ Իրանական լրատվամիջոցի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արաղչին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների կարևորությունը աֆրիկյան երկրների հետ՝ ընդգծելով երկկողմ կապերի ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ տնտեսական և առևտրային ոլորտներում։


