Բաժիններ՝

ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավի. կա 2 զոհ

ԱՄՆ Հարավային հրամանատարության (SOUTHCOM) հրամանատար, գեներալ Ֆրենսիս Լ. Դոնովանի հրահանգով Խաղաղ օվկիանոսի արևելքում հարված է հասցվել ահաբեկչական կազմակերպությունների կողմից շահագործվող, թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավի։

Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։

Հաղորդագրության համաձայն՝ նավն անցնում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և զբաղվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողություններով։

Հարվածի հետևանքով զոհվել է նավի վրա գտնվող երկու մարդ, մեկը ողջ է մնացել։

Հարվածից հետո ԱՄՆ Հարավային հրամանատարությունն անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը՝ ողջ մնացածի որոնողափրկարարական գործողություն սկսելու համար։

2025 թ. սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում պարբերաբար հարվածել է նավերի՝ պնդելով, որ դրանք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ հարվածների հետևանքով, ըստ ամերիկյան մամուլի, զոհվել է շուրջ 120 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս