Բաժիններ՝

Մադեյրայի օդանավակայանը վերանվանվել է Կրիշտիանու Ռոնալդուի պատվին

Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանը անվանակոչվել է երկրի ֆուտբոլի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու պատվին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացնում է AP-ն:

Այսուհետ օդանավակայանի անունը պաշտոնապես լինելու է Aeroporto Cristiano Ronaldo, իսկ շենքի ներսում տեղադրված է լինելու ֆուտբոլիստի կիսանդրին:

Ռոնալդուն անձամբ ներկա էր անվանափոխության արարողությանը: «Գիտեք, թե ես ինչ հպարտ եմ իմ արմատներով, իմ հայրենիքով»,- ասել է ֆուտբոլիստը:

Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել է Մադեյրա կղզու մայրաքաղաք Ֆունշալում 1985թ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031