Բաժիններ՝

NASA­-ն միացել է ինքնակառավարվող ավտոմեքենաների կատարելագործման նախագծին

ԱՄՆ­-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) ինքնակառավարվող ավտոմեքենաների նմուշների հետագա կատարելագործման նպատակով ընդգրկվել է Ֆլորիդայի նահանգի համատեղ ձեռնարկության (ՀՁ) կազմում:

Նախագծի վերջնական նպատակը հուսալի եւ անվտանգ փոխադրամիջոց մշակելն է, որը ճանապարհին կկարողանա վերլուծել շրջակա միջավայրը եւ երթեւեկել առանց վարորդի մասնակցության: Այդ մասին  հայտնել է NASA­-ն:

Նրա տեղեկատվությամբ՝ Քանավերալի հրվանդանի Քենեդու անվան տիեզերական թռիչքների կենտրոնը միավորել է ջանքերը Central Florida ՀՁ-­ի հետ, որն ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ­-ի դաշնային կառավարությման կողմից որպես բազա է ընտրվել ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման փորձնական նախագծերի մշակման միասնական առաջարկություններ նախապատրաստելու համար:

Տիեզերական թռիչքների կենտրոնը, բացի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից, իր տնօրինման ներքո ունի բազմաթիվ «լաբորատորիաներ, հաստատություններ ու տեխնոլոգիաներ», որոնք պիտանի են երթեւեկության նման միջոցների նմուշների փորձարկման համար, էլ չասած «օդատիեզերական համալիրի մասնագետների եւ գիտական կադրերի» մասին, հավելել է ԱՄՆ-­ի տիեզերական գերատեսչությունը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031