ԹՐԱՄՓՆ ԱՄՆ-Ի ՀԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՆ Է ՄԱՔՐՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԵՏ. ԱԼԻԵՎԸ ԿՄՏՆԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ. ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Որքան ես հասկանում եմ, հարցը միայն իսրայելա-իրանական հակասությունները չեն, որոնք իսկապես բավականին մեծ են, այլև Միացյալ Նահանգները։ Ինձ թվում է՝ Միացյալ Նահանգները, չնայած նախագահ Թրամփի այն պնդումներին, թե ինքը 8 կամ 9 պատերազմ է, հիմա հաշիվն էլ են կորցրել, որ փորձում է մեկընդմիշտ լուծել իրանական խնդիրը՝ ոչ թե այն իմաստով, որ նա կփակի Իրանի պատմությունը։ Պարսկական պատմությունը բավականին երկար է. եղել են Աքեմենյանները, Սասանյանները, եղել է Պարթևստանը, և ես կարծում եմ, որ ամեն դեպքում, նույնիսկ եթե պատկերացնենք, որ Իսլամական Հանրապետությունը կգնա անցյալի գիրկը, Իրանը, միևնույն է, լինելու է և շարունակելու է իր գոյությունը այս կամ այն տեսքով»,- մեկնաբանեց ռուսաստանցի քաղաքագետը առավոտյան՝ փետրվարի 28-ին սկսված Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական հարվածները Թեհրանին և Իրանի այլ քաղաքներին։
Սերգեյ Մարկեդոնովը ընդգծում է՝ պատմությունը շարունակվում է, և այն անհնար է ավարտել կամ «փակել»։
Քաղաքագետի խոսքով՝ «պատմությունը փակելը» տվյալ դեպքում, Թրամփի համար նշանակում է մաքրել հին հաշիվները, որոնք ամերիկացիներն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ դեռևս 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից։

«Ինչ վերաբերում է Իսրայելին, թե իսրայելա-իրանական հակասությունները, Դուք հարցրեցիք՝ ինչպե՞ս կազդեն դրանք ձեզ վրա, ապա դրանք արդեն իսկ ազդեցություն են ունենում կովկասյան տարածաշրջանի վրա։ Մենք շատ ենք խոսում Կովկասի մասին «արևմտականացման» և Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում՝ դիտարկելով Կովկասը՝ որպես թատերաբեմերից մեկը, բայց Կովկասը նաև ապրում է «արևելականացում», այսինքն՝ Արևելքի ազդեցությունը. մերձավորարևելյան թնջուկները ևս ազդեցություն են ունենում։ Իսրայելն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, և եթե նայենք 2020 թվականի պատերազմին կամ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմին, 2023 թվականի իրավիճակին և ընդհանրապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ներուժին, այն մեծապես ամրապնդվել է և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի կողմից։ «Միևնույն ժամանակ, Իրանն էլ Հայաստանում է դիտարկվել որպես առանցքային գործընկեր, իմիջիայլոց, նույնիսկ ներկայիս կառավարության կողմից, որն արևմտամետ լինելու համբավ ունի։ Բառացիորեն օրեր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում էր»,– հավելեց քաղաքագետը։

Այս համատեքստում, ի պատասխան «Ռեվյու»-ի հարցին՝ եթե դիտարկենք Իրանի դեմ լայնածավալ պատերազմի՝ ցամաքային ներխուժման սցենարը, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Ալիևի ռեժիմը, հնարավո՞ր է՝ Ադրբեջանը մտնի Իրանի դեմ պատերազմի մեջ, և ինչո՞ւ է Ալիևին շատ բան ներվում մեծ տերությունների կողմից, Սերգեյ Մարկեդոնովը մասնավորապես պատասխանեց.
«Որովհետև որոշակի շահագրգռվածություն կա նրանով։ Ռուսաստանի համար նա կարևոր տնտեսական գործընկեր է, և դա իրականում քիչ բան չէ։ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն Իսրայելի գործընկերն է։ Դա նորմալ կոնֆիգուրացիա է, և ԱՄՆ-ին դա գոհացնում է։ Եվրոպայի համար, որը խախտել է Ռուսաստանի հետ փոխգործակցության ավանդական ալգորիթմը, Ադրբեջանը հուսալի գործընկեր է։ Ահա և ստանում ենք ներկայիս արդյունքը։ Բայց ես չեմ հավատում, ավելի ճիշտ՝ ես որևէ հիմք չունեմ համարելու, որ Ադրբեջանը կներքաշվի որևէ ռազմական արկածախնդրության մեջ, որը ոչ մի լավ բան չի խոստանում իր համար։

Այո՛, Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ բարդ են եղել։ Դրանք, գիտեք, հիշեցնում էին ճոճանակ՝ երբեմն՝ վերև, երբեմն՝ ներքև։ Բայց Բաքուն միշտ հետաքրքրված է եղել «Հյուսիս-Հարավ» նախագծով, և, ասենք, Ադրբեջանը փորձել է չվատացնել Իրանի հետ հարաբերությունները որոշակի կետերից այն կողմ։ Մենք նույնիսկ հիշում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակումը, և հարաբերությունները, կարծես, վատացել էին, բայց երկու կողմերն էլ ելք գտան այդ իրավիճակից։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի մասնակցի և «կրակից շագանակներ չի հանի» ուրիշների համար՝ առանց 100-տոկոսանոց օգուտների»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



