Կայա Կալասը վտանգավոր է համարել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը գլոբալ անվտանգության համար լուրջ սպառնալիք է որակել Իրանի բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։

Կայա Կալասն այս մասին հայտարարել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ վտանգավոր ու մտահոգիչ համարելով Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։

Նա առաջնահերթություն է համարել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։

Կալասն ընդգծել է, որ ԵՄ ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում մնում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է օգնել ապահովելու ծովային միջանցքի շարունակական գործունեությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728