Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը «ծանր գին կվճարի»։
Ալիևի քաղաքականության հաջողության կարևոր երաշխավորներից մեկը ՀՀ իշխանություններն են, որոնք թույլատրում են, որ Ադրբեջանի խոսույթը լինի միակը ու գերակա միջազգային օրակարգում
Կերալայում շարունակվում են հորդառատ անձրևները։
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Վերջին ամիսներին արևմտյան երկրների կողմից Հայաստանին տրվող քաղաքական, քարոզչական լայնածավալ և համեստ ֆինանսական օգնությունը պաշտոնապես ներկայացվում է՝ որպես «Հայաստանի դիմադրողականության բարձրացմանն ուղղված աջակցություն»։
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Օլիմպիական խաղերի ընթացքում նաև հետևում է հայ մարզիկների ելույթներին։
Ամերիկյան Meta ընկերությունը համաձայնել է 1,4 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանություններին՝ առանց համապատասխան թույլտվության միլիոնավոր քաղաքացիների կենսաչափական տվյալներ հավաքելու հետ կապված խնդիրը հարթելու համար: Այդ մասին հայտնում է Financial Times-ը:
Պատահական չէ, որ Արևմուտքը փորձ է անում Հայաստանին իբրև թե առաջարկել որոշակի այլընտրանքներ, և այդ նույն տրամաբանության ներքո, օրինակ՝ քննարկումներ են տարվում Հայաստանում ամերիկյան մոդելով ատոմակայանների կառուցման մասին, որոնց վերաբերյալ մասնագետները նշում են՝ իր արդյունավետությունը չապացուցած տեխնոլոգիա է և կասկածելի է, թե որքանով կարող է Հայաստանում արդյունավետ լինել, այլընտրանք լինել Հայաստանի ատոմակայանին, որը ՌԴ հետ համագործակցությամբ է աշխատում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի։
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի եղել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված ընդունելության հրավիրյալների ցանկում:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան։
Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
Գագրայում, Նովի Աֆոնում, Պիցունդայում և Սուխում քաղաքի մի մասում էլեկտրաէներգիա չկա՝ բարձր լարման գծի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է «Չերնոմորէներգո» ընկերությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:
Ռուսաստանն սկսել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, ռուսական ռազմական և ռազմածովային ուժերի մշտական բազայի կառուցումը, գրել է առցանց Bellingcat-ի հետաքննող լրատվամիջոցը:
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում կոչ է արել դիմել միջազգային հանրությանը՝ հայ փախստականներին տրամադրելու անհապաղ մարդասիրական օգնություն և պաշտպանություն՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ինքնությունը և հայրենիք վերադառնալու նրանց հիմնարար իրավունքները։
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին՝ նրա կառավարության գործողությունները համարելով անհամատեղելի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրաժարվել է մեկնաբանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը, բայց նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ հակամարտություն թույլ չտալու համար։ Այդ մասին Օսթինն ասել է Ֆիլիպիններում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
168.am-ի հետ զրույցում Հայ Առաքելական Եեեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադառնալով հայկական կողմի անելիքների մասին Օկամպոյի կոչին, նախ ասաց՝ եթե հայասեր մարդիկ են նման կարծիք հայտնել, ապա այն ընդունում ու հարգում են։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի մահվան համար:
Ըստ ՌԴ իշխանությունների՝ այս տարի Ուկրաինայում կռվելու համար կամավորագրվել է 190 000 մարդ։ 2023 թվականին կնքվել է 490 000 նման պայմանագիր։
«Իրանի և Պաղեստինի ժողովուրդների միջև կապն ավելի ամուր կլինի, քան նախկինում, դիմադրությանն աջակցությունն ավելի ուժեղ, քան երբևէ»:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն «Էրրոու» հեռահար հակահրթիռային պաշտպանության համակարգի բազայի զինծառայողների մոտ հայտարարել է. «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք բոլոր զարգացումներին»:
Նախնական վարկածով՝ նրանք մահացել են հուլիսի 30-ին թունավորվելով ծծմբային ջերմային աղբյուրներում լողալիս։
Կոբախիձեն նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, որոնք լարվել են Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն օգոստոսի 1-ից 3-ն այցելելու է Ղազախստան և Ղրղըզստան։ Այս մասին հաղորդում է ԵՄ արտաքին կապերի ծառայությունը։
Ռուսաստանի կառավարությունը բենզինի արտահանման սահմանափակումները կերկարաձգի մինչև հոկտեմբերի վերջ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ–ն, այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը՝ նշելով, որ սկզբունքային որոշումն արդեն կայացվել է: