Բաժիններ՝

Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունն անհրաժեշտ էր, քանի որ Իրանը ցանկանում էր ոչնչացնել Միացյալ Նահանգները և զարգացնում էր իր բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի ծրագրերը։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Այս վարչակարգի նպատակն է Միացյալ Նահանգների ոչնչացումը, և դա մոլորակի վրա միակ երկիրն է, որ բացահայտ ասում է այդ մասին ու քրտնաջան աշխատում այդ նպատակին հասնելու համար։ Պատճառը, որ մենք պետք է գործեինք հիմա, այն է, որ նրանց միջուկային օբյեկտներին և նրանց բալիստիկ հրթիռների ծրագրին հարված հասցնելուց հետո կարելի էր կարծել, թե նրանք կսերտեն դասը, բայց այդպես չեղավ…. Նրանք սկսեցին նոր օբյեկտներ, նոր վայրեր, ստորգետնյա բունկերներ կառուցել իրենց բալիստիկ հրթիռների և ատոմային ռումբի ստեղծման ծրագիրը մի քանի ամսվա ընթացքում անխոցելի դարձնելու համար», – ասել է Նեթանյահուն։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողությունն Իրանի դեմ չի կարող վերածվել հերթական երկարատև պատերազմի։

«Այդ պատերազմն անվերջ չի լինի։ Դա կլինի արագ և վճռական գործողություն», – նշել է Իսրայելի կառավարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031