Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը
Իսրայելի զինվորական պաշտոնյաները հայտնաբերել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գտնվելու վայրը՝ կոտրելով ճանապարհային տեսախցիկները և մի քանի տարի շարունակ վերահսկելով պաշտպանության տակ գտնվող համալիրի գործունեությունը, հաղորդում է Financial Times-ը։
«Թեհրանում ճանապարհային երթևեկության գրեթե բոլոր տեսախցիկները կոտրվել են մի քանի տարի առաջ, դրանց պատկերները կոդավորվել և փոխանցվել են Թել Ավիվի և հարավային Իսրայելի սերվերներին… Տեսախցիկներից մեկն ուներ հատկապես լավ անկյուն. այն թույլ էր տալիս տեսնել, թե որտեղ են նրանք սովորաբար կայանում իրենց մեքենաները և պատկերացում տալիս խիստ պաշտպանության տակ գտնվող համալիրի ներսում առօրյա կյանքի մասին»,- հաղորդել է հրատարակությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Թերթը նշում է, որ Իսրայելը նաև կարողացել է անջատել մի քանի հեռախոսային աշտարակներ այն փողոցում, որտեղ գտնվում էր Իրանի առաջնորդի անվտանգության համալիրը, ինչը տպավորություն է ստեղծել, թե հեռախոսները զբաղված են եղել զանգերի ժամանակ, այդպիսով թույլ չտալով Խամենեիի անվտանգության ծառայությանը սպառնալիքի մասին նախազգուշացումներ ստանալ:



