Ֆուջեյրայի նավթարդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարվածի կանխման ժամանակ

Ֆուջեյրայում, որն ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկն է, նավթավերամշակման օբյեկտում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի հարձակումը կանխելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։

Տուժածներ չկան։

Ֆուջեյրայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է, իսկ դրա բեկորներն ընկել են Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում։

Հրդեհը մարվել է, և օբյեկտի գործունեությունը վերսկսվել է։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ, իսկ հարվածները իրենց օրինական արձագանքն են «ագրեսիայի աղբյուրին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031