Իսրայելի պաշտպանության բանակը մտնում է Լիբանան և զբաղեցնում առանցքային կետեր. հայտարարություն

Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը հրապարակել է ԻՊԲ (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայության հաղորդագրությունը. «Իսրայելի պաշտպանության բանակը մտնում է Լիբանան և զբաղեցնում առանցքային կետեր

ԻՊԲ ուժերը սկսել են Իսրայելի հյուսիսային բնակավայրերի պաշտպանության առաջնագծի ձևավորման գործողությունը:

«Առյուծի մռնչյուն» գործողության շրջանակներում իրականացվող քայլերին զուգահեռ, 91-րդ դիվիզիայի ստորաբաժանումները գործում են Հարավային Լիբանանում՝ վերահսկողության տակ պահելով մի շարք առանցքային կետեր՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:

ԻՊԲ-ն ստեղծում է հյուսիսի բնակիչների պաշտպանության լրացուցիչ շերտ՝ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ենթակառուցվածքներին հասցվող լայնամասշտաբ հարվածների միջոցով՝ կանխելով սպառնալիքներն ու Իսրայելի տարածք ներթափանցման փորձերը:

Բանակում ընդգծել են. «Իրանի հանձնարարությամբ գործող «Հեզբոլլահը» պատասխանատվություն է կրում իր որոշումների համար»:

ԻՊԲ-ն թույլ չի տա վնաս հասցնել Իսրայելի քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031