Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում պայթյուններ են տեղի ունեցել
Իրանի Շիրազ և Սպահան քաղաքներում, որոնք գտնվում են երկրի հարավային և կենտրոնական մասերում, մի քանի պայթյուն է տեղի ունեցել: Ակս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Պայթյունների ստույգ վայրի և ավերածությունների մասին տեղեկատվություն գործակալությունը չի հաղորդել։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։



