Ավելի քան հազար իսրայելցի երեք օրվա ընթացքում հիվանդանոց է դիմել
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իրանի կողմից երեք օրվա ընթացքում տեղի ունեցած հրետակոծությունների ընթացքում ավելի քան հազար իսրայելցիներ դիմել են տարբեր հիվանդանոցներ: Հաղորդվում է, որ ավելի քան 100-ը հոսպիտալացվել են։
«Մարտի 3-ի դրությամբ՝ «Առյուծի մռնչյուն» գործողության սկզբից ի վեր, հիվանդանոցներ է դիմել 1050 մարդ, որոնցից 102-ը ներկայումս հոսպիտալացված են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վիրավորների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել։



