Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ՝ Մերձավոր Արևելքում իրադրությունը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Սթարմերը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք են ուղարկվում լրացուցիչ բրիտանական կործանիչներ, ուղղաթիռներ և մեկ ականակիր, և հաստատել է, որ Մեծ Բրիտանիան անհրաժեշտության դեպքում կաջակցի Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը։

Նշվում է, որ Սալմանը և Սթարմերը նաև քննարկել են հետախուզական համագործակցության ընդլայնումը՝ պաշտպանական գործողություններին աջակցելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, և համաձայնել են մոտակա օրերի և շաբաթների ընթացքում սերտ կապի մեջ մնալ։

Քեյր Սթարմերը մերձավորարևելյան թեմայով զրուցել է նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդների հետ։

Տեսանյութեր

Լրահոս