Իրանի ոչնչացրած ռադարների փոխարինումը ԱՄՆ-ին ավելի քան 1 մլրդ դոլար կարժենա. Foreign Policy

Մերձավոր Արեւելքում վնասված կամ ոչնչացված ամերիկյան ռադարային համակարգերի փոխարինումը կարող է Վաշինգտոնի վրա ավելի քան մեկ միլիարդ դոլար նստել եւ տեւել մի քանի տարի։ Այս մասին գրել է ամերիկյան «Foreign Policy» պարբերականը՝ վերլուծելով ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչների արժեքը եւ արտադրության ժամկետները։

Պարբերականի գնահատմամբ՝ բալիստիկ հրթիռների վաղ հայտնաբերման համար նախատեսված AN/FPS-132 ռազմավարական ռադարներն ամենաթանկ եւ բարդ համակարգերից են։ Դրանց արտադրությունը, մատակարարումը եւ տեղակայումը կարող են տեւել հինգից ութ տարի, յուրաքանչյուր նման ռադարի արժեքը գնահատվում է մոտավորապես 1,1 միլիարդ դոլար։

Ավելի մոբիլ AN/TPS-59 ռադիոլոկացիոն համալիրները, որոնք օգտագործվում են մարտական գործողությունների թատերաբեմերում օդային եւ հրթիռային թիրախները հայտնաբերելու համար, կարող են փոխարինվել շատ ավելի արագ: Դրանց արտադրության եւ տեղակայման ժամկետը տեւում է մինչեւ երկու տարի, իսկ արժեքը գնահատվում է մոտավորապես 50-75 միլիոն դոլար մեկ միավորի համար։

Վերլուծաբանները նշել են, որ գլխավոր խնդիրը ոչ միայն նման համակարգերի բարձր գինն է, այլեւ դրանց երկար արտադրական ցիկլերը: Ժամանակակից ռադարների ստեղծումը պահանջում է բարդ էլեկտրոնիկա, հատուկ բաղադրիչներ եւ հազվագյուտ նյութեր, ուստի նույնիսկ անհապաղ ֆինանսավորման դեպքում դրանց նորոգումը տեւում է տարիներ:

Այս ֆոնին նման համակարգերի հնարավոր կորուստները կարող են զգալիորեն ազդել տարածաշրջանում ԱՄՆ հրթիռային պաշտպանության կարողությունների վրա եւ պահանջել զգալի լրացուցիչ ծախսեր վաղ նախազգուշացման ենթակառուցվածքների վերականգնման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031