ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Իրանին և Ադրբեջանին խոհեմություն ցուցաբերել, զերծ մնալ չմտածված քայլերից

Մոսկվան կոչ է անում Իրանին և Ադրբեջանին ցուցաբերել առավելագույն խոհեմություն և զերծ մնալ չմտածված քայլերից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանի և Իրանի միջև առաջացած լարվածության վերաբերյալ մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ մեր ռազմավարական գործընկերներին, ցուցաբերել առավելագույն խոհեմություն, զերծ մնալ չմտածված քայլերից և չստեղծել նոր բաժանարար գծեր տարածաշրջանում՝ ի վնաս բարիդրացիության սկզբունքի», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031