Բաժիններ՝

Արման Ծառուկյանն անցել է ստի դետեկտորով ստուգում. ի՞նչ է պարզվել

Հայաստանը ներկայացնող, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն անցել է ստի դետեկտորով ստուգում:

Ներկայացնում ենք հայ մարտիկին տրված հարցերն ու նրա պատասխանները, ինչպես նաև սարքի գրանցած արդյունքը․

— Կա՞ն արդյոք սպորտում մարտիկներ, որոնք ավելի շատ ուշադրության և «հայփի» են արժանանում, քան վաստակել են:

— Այո, Փեդի Փիմբլեթը [Ճշմարտություն]:

— Հավատո՞ւմ ես, որ կհաղթես Իլիա Թոփուրիային:

— Այո, հավատում եմ: Ես միշտ հավատում եմ ինձ [Ճշմարտություն]:

— Կարծո՞ւմ ես, որ դու կապահովեիր ամենածանր դիմակայությունը Իսլամ Մախաչևի համար:

— Ոչ, իմ կարծիքով՝ Վոլկանովսկին է ամենածանր մենամարտը տվել նրանց առաջին դիմակայությունում [Սուտ]:

— Դու իսկապե՞ս այդքան հարուստ ես:

— Ոչ [Սուտ]:

— Վախենո՞ւմ ես Դանա Ուայթից:

— Ոչ [Սուտ]:

— Երբևէ վնասվածք ձևացրե՞լ ես՝ վտանգավոր մենամարտից խուսափելու համար:

— Այո [Սուտ]:

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս