ԱՄՆ-ը մտադիր է 2,2 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել Տայվանին
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Տավայնին վաճառել ավելի քան 2,2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի 108 M1A2 Abrams տանկ եւ 250 FIM-92 Stinger շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ կից սարքավորումներ: Այդ մասին հայտնել է Պենտագոնի գերատեսչություններից մեկը, որը պատասխանատու է արտասահմանին ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների համար:
Տանկերի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ դոլար, զենիթա-հրթիռային համալիրներինը՝ 223,5 միլիոն դոլար: Սպառազինությունների այդ խմբաքանակի ձեռքբերման համապատասխան հայտը Տայվանի իշխանություններն ԱՄՆ են ուղարկել հունիսին, գրել է South China Morning Post թերթը:
Թայբեյը, հրատարակության տվյալներով՝ նաեւ խնդրել է 1240 BGM-71 TOW եւ 409 FGM-148 Javelin հակատանկային հրթիռային համալիրներ: Ավելի վաղ Տայվանն ԱՄՆ-ի իշխանություններին է ուղարկել նորացված V տարբերակով 66 F-16 կործանիչների ձեռքբերման հայտ՝ իր ռազմաօդային ուժերի հնացած ավիահավաքակազմի արդիականացման անհրաժեշտության պատճառով:
ՉԺՀ-ն, հիշեցնում է հրատարակությունը, կղզին համարում է Չինաստանի տարածքի անկապտելի մասը, ուստի Պեկինը վճռականորեն հանդես է գալիս Տայվանին ամերիկյան սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ցանկացած մատակարարումների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: