Դանիայի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է վերազինվի մինչև 2030 թվականը

Եվրոպան պետք է վերազինվի մինչև 2030 թվականը. 2035 թվականը ամենաուշ վերջնաժամկետն է: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։

«Մենք շատ բան ենք անում, բայց պետք է արագացնենք և ընդլայնենք մեր ներուժը։ Ես կասեի, որ 2035 թվականը շատ ուշ է։ Երբ խոսում ենք Եվրոպայի վերազինման մասին, ապա պետք է կարողանանք լիովին պաշտպանել ինքներս մեզ մինչև 2030 թվականը»,- ասել է նա Կոպենհագենում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը ժամանելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031