
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ և 17 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա 17 աջակիցների դատավարությունը, ովքեր մեղադրվում են «իշխանություն զավթելու» փորձի մեջ։
«Հրաժարվում ենք չարից…». Բագրատ Սրբազանը դատական նիստն ավանդաբար սկսվեց «Հրաժարիմք»-ով։
Ի դեպ, դատական նիստին ներկա էր նաև Կանադայի դեսպանության աշխատակիցը։
Նիստի ընթացքում դատավոր Կարեն Ֆարխոյանը տեղեկացրեց, որ պաշտպաններից մեկն ուշանում է և առաջարկեց կարճատև ընդմիջում։