Բաժիններ՝

Իսրայելացի զինվորականները ձերբակալել են 12 պաղեստինցիների ահաբեկչության կասկածանքով

Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները հուլիսի լույս 9-ի գիշերը Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալել են 12 պաղեստինցիների, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեության մասնակցության մեջ: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post թերթը:

Թերթի տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները եղել են հետախուզման մեջ ահաբեկչության եւ բռնության գործադրմամբ անկարգությունների մասնակցության կասկածանքով: Թերթի տեղեկատվությամբ՝ իսրայելացի ուժայինները նաեւ առգրավել են զենք եւ ռազմամթերք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031