Բաժիններ՝

Մադուրոն դրական է գնահատել Բարբադոսում ընդդիմության հետ նոր հանդիպման հեռանկարները

Վենեսուելայի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երկխոսության նոր փուլը, որն ընթանում է Բարբադոսում, կարող է ավարտվել համաձայնության ձեռքբերմամբ: Հուլիսի 8-ին այս գնահատականն է հայտնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Ես զեկույց ստացա մեր պատվիրակության ղեկավարից Բարբադոսում սկսված բանակցությունների գործընթացի մասին: Եվ այդ զեկույցը հույս է ներշնչում»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Periscope-ում:

«Մենք ունենք վեց կետից բաղկացած օրակարգ,- հավելել է Մադուրոն:- Եվ ես համոզված եմ, որ եթե մենք աշխատանեք այդ օրակարգով, եւ ամերիկացիները չմիջամտեն, մենք կհասնենք մասնակի համաձայնությունների ի բարօրություն Վենեսուելայի»: Նրա խոսքով՝ հուլիսի 8-ին կայացած հանդիպումը շարունակվել է հինգ ժամ:

Մայիսին Օսլոյում տեղի է ունեցել անուղղակի բանակցությունների երկու փուլ Վենեսուելայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որոնք կազմակերպվել էին եվրոպական երկրի կառավարության միջնորդությամբ:

Հուլիսի 7-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ընդդիմախոսները համաձայնվել են մասնակցելու Բարբադոսում իշխանությունների հետ նոր հանդիպմանը Նորվեգիայի միջնորդությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս