Քննչական կոմիտեն դեռ քննում է Հայաստանում «հազարավոր վագներականների» գործը. Sputnik Արմենիա

ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանում «12 հազար վագներականների» գործով դեռ նախաքննություն է ընթանում։

2023թ. սեպտեմբերին  Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամների հայտնվելու մասին հրապարակումը տարածվել է տելեգրամյան ալիքներում, և ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը։

2023 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել էին, որ շարունակում են ստուգումը։ ԱԱԾ-ից նաև հայտնել էին, որ քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Նշենք, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայաստանում «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների ներկայության մասին լուրերը տարածել էր իշխանամետ հարթակներից մեկը։ Սկզբում խոսքը երեք հազար մարդու մասին էր, հետո հայտնվեցին պնդումներ 12 հազարի մասին։

Ըստ հրապարակման՝ նրանք պետք է «հեղաշրջում իրականացնեին և իշխանությունից հեռացնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031