Բաժիններ՝

Հունաստանի նոր կառավարությունը երդում է տվել նախագահական պալատում

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հուլսի 9-ին երդում է տվել նախագահական պալատում: Արարարողության հեռարձակումը վարել է ERT պետական հեռուստատեսությունը:

Արարողությունը տեղի է ունեցել նախագահական պալատում Հունաստանի պետության ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը համանման երդում է տվել հուլսի 8-ին: Նույն օրվա երեկոյան նա հայտարարել է նոր կաբինետի կազմը, որտեղ, բացի վարչապետից, մտել 50 մարդ. 18 նախարարներ, նախարարների երկու առաջին տեղակալներ եւ 30 նախարարների տեղակալներ: Կառավարության նախագահի տեղակալ է դարձել իրավաբան Պանայոտիս Պիկրամենոսը, որը 2012 թվականին նշանակվել էր նախարարների կաբինետի ժամանակավոր ղեկավար՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031