Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ իրենց զինվորը վիրավորվել է անօդաչու թռչող սարքից Դոնբասի Գնուտովո շրջանում:
«Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է Աֆզանստանի կառավարական ուժերի հինգ զինծառայող, ևս հինգը տուժել է հրաձգության պատճառով:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դադարեցրել է խորհրդարանի Սենատի խոսնակ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները։
Վենեսուելայի քրեակատարողական հիմնարկներից մեկում զանգվածային փախուստի փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։
Ավստրալիան կվերանայի վիրուսով պայմանավորված սահմանափակումները սպասվածից շուտ:
Շվեյցարիայում փորձարկվում է բջջային հեռախոսների համար նախատեսված հավելված, որով հնարավոր կլինի հետևել նոր կորոնավիրուսի տարածմանը:
Եթե նա տիրապետում է նման տեղեկատվության այն պատճառով, որ Առաջին տիկնոջ եղբայրն է, դա արդեն անհանգստացնող փաստ է, քանի որ դա նշանակում է, որ կնոջ եղբայրը տիրապետում է նման տեղեկատվության։ Դա նորմա՞լ է։ Հայաստանում պատգամավորները շատ են և ի՞նչ, բոլորն ունե՞ն նման տեղեկություններ։ Բուն հարցի վերաբերյալ պետք է ասեմ, որ սա, իհարկե, ներքին պայքարի շրջանակում պետք է դիտարկել, բայց այն, իհարկե, արտացոլում է ՀՀ նոր իշխանությունների շրջանում առկա կոնսենսուսը Ռուսաստանի նկատմամբ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին:
2018թ. դեկտեմբերի 20-ից ԼՂ «ադրբեջանական համայնքի» ղեկավար նշանակված Թուրալ Գյանջալիևն այսուհետ ղեկավարելու է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Նա նաև կգլխավորի Ադրբեջան-Կանադա միջխորհրդարանական աշխատանքային խումբը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է հետախուզական այն հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, թե կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 7 հազար 933-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 114 հազար 431:
Կրեմլն անհեթեթություն է համարել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե կորոնավիրուսը հաղթահարելուց հետո վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող է չվերադառնալ աշխատանքի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 308 հազար 901-ը:
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը մտադիր է մայիսի 1-ից փակել բոլոր այգիներն ու լողափերը:
Եվրամիությունում քաղաքական ապաստան ստանալու համար դիմումների քանակը մարտին կիսով չափ նվազել է:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 240 հազար 038:
«Ապրանքների միակ խումբը, որը դեֆիցիտ է ԵԱՏՄ տարածքում, միրգն ու հատապտուղներն են»,- «Ինչպիսի՞ն է իրավիճակը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտում» թեմայով Մոսկվա-Երևան-Մինսկ առցանց տեսակամուրջի ժամանակ այսօր ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 99 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 106 հազար 498:
«Facebook»-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է ԱՄՆ-ում մտցված սահմանափակումները հապճեպ հանելու վտանգների մասին:
Եմենում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 220 հազար 969:
ԱՄՆ իշխանությունների մշակած վերաբացման ծրագիրը ներառում է մի շարք նոր առաջարկություններ դպրոցների, ռեստորանների կամ եկեղեցիների վերաբերյալ:
Պենտագոնը պաշտոնապես թողարկել է երեք կարճ տեսանյութեր, որոնք պատկերում են «չճանաչված օդային երևույթներ»:
«Հակամարտող կողմերի հայտարարություններն ուղղված են ներքին լսարաններին, ինչը ցույց է տալիս, որ կողմերը պատրաստ չեն հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ գնալով փոխադարձ ընդունելի զիջումների»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային օրակարգի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հայտարարություններին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 442:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել: