Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։
Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ուկրաինական արգելափակված նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ արտահանման հարցով կարող է տեղի ունենալ այս շաբաթ։
Թուրքական քարոզչամեքենան շարունակում է ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայի քրդական ուժերին զինամթերք ուղարկելու մեջ:
Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի նկատմամբ, իսկ Փենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումները Վաշինգտոնը կգնահատի որպես սադրանք: Հուլիսի 18-ին այդ մասին Reuters գործակալությանն ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը:
Բաքվում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիթերյան իր էջում գրել է. «ԵՄն դիմում է էներգետիկ հարցերով առավել հուսալի մատակարարների:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր կայցելի Երեւան։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նարիշկինը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Եվրամիությունը (ԵՄ) պետք է որոնի Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիներ, այլ ոչ թե զբաղվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մշակմամբ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական խորհրդակցությունից առաջ։
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«H&M» ընկերությունը զանգվածային վաճառք կիրականացնի մինչև 2022 թվականի հուլիսին Ռուսաստանից հեռանալը: Այս մասին գրում է kp.ru կայքը:
Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների մեծացումը միջազգային հանրակցությանն սպառնում Է երրորդ համաշխարհային պատերազմով: Հուլիսի 18-ին այս նախազգուշացմամբ հանդես Է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունից Բունդեստագի (խորհրդարանի) պատգամավոր Սեւիմ Դագդելենը։
Պակիստանի եւ Իրանի միջեւ Zero Point հսկիչ անցակետը, որտեղով իրականացվում են առետրային բեռնափոխադրումներ, վերսկսել Է աշխատանքը տասնօրյա ընդմիջումից հետո: Հուլիսի 17-ին այդ մասին հայտնել Է Doon թերթը:
ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է պետությունների վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով ռազմաօդային ուժերի հզորության ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 17-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ինչպես գրում է խորվաթական Jutarnji հրատարակությունը՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, Ալեքսանդր Վուչիչը ցանկացել է հատել սահմանը և ժամանել Յասենովաց, իսկ հետո այցելել Պակրակ քաղաք՝ առանց պաշտոնական ծանուցման և առանց Խորվաթիայի դեսպանատան հետ համաձայնեցնելու։
Արժույթի միջազգային հիմնադրամը ծրագրում է «էապես նվազեցնել» իր համաշխարհային աճի հեռանկարն իր հաջորդ զեկույցում։ Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության, քաղաքականության և վերլուծության բաժնի տնօրեն Ջեյլա Փազարբասիօղլուն, հաղորդում է Bloomberg-ը։
Պագայոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Ֆիլիպոս Անաստասիադեսը հայտնել է, որ երկու ժամ շարունակ պայթյուններ են լսվել ինքնաթիռի կողմից։
Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամմիկա Դասանայակեն շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել է պատգամավորներին, որ Շրի Լանկայի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գոտաբայ Ռաջապակսայի հրաժարականից հետո և ասել, որ պետության ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացվեն երեքշաբթի՝ հուլիսի 19-ին։
Եթե մի հրաշքով Նիկոլը թողներ-գնար, որպես քաղաքացի հասկանար, որ այդպես ավելի արագ կհարթվի բզկտվածությունը, կարագանա ներքին կոնսոլիդացիան, ամեն ինչ շատ ավելի հարթ կգնար։ Շատ երկրներում ղեկավարներն ամենափոքր հարցերի պարագայում՝ չնչին գնաճի, որևէ սխալ բառի, ձևակերպման, արտահայտության, հեռանում են։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Իսպանիայում և Պորտուգալիայում չդադարող անտառային հրդեհներն այս օրերին հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Եվրոպայի տարբեր հատվածներում ահագնացող իրադրություն է ստեղծվել:
Նախօրեին Երևանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության այց հյուրընկալեց․ Հայաստանում էր ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը։
Պարուհի Վարդան, ով այս օրերին Հայաստանում է, «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Սևանում արված լուսանկարներ է հրապարակել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային։ Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային: