Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մահվան սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. Politico

Բրյուսելում ՀՀ դեսպանատունը պաշտոնական բողոք է ներկայացրել մյուս դիվանագիտական առաքելություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպանը պնդել է, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել: Այս մասին գրում է Politico թերթը՝ մանրամասնելով, որ նախորդ շաբաթ դեսպաններին ուղղարկված նամակը հայտնվել է թերթի տրամադրության տակ: Դրանում նշվում է, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։

Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում ընդունելության ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունն ի պատիվ երկրի ազգային տոնի:

Այնուամենայնիվ, Politico-ի հետ զրույցում Սադիկովը հերքել է միջադեպը՝ ասելով, որ նման մեղադրանքները «ծիծաղելի են դառնում»: Նրա խոսքով, ընդունելությունը «սովորական ստանդարտ դիվանագիտական միջոցառում» էր։

Տեսանյութեր

Լրահոս