Ադրբեջանը 4,7 մլն դոլար է վճարել բրիտանական լոբբիստներին՝ COP29-ին ընդառաջ իր վատ իմիջը «մաքրելու» համար

Ադրբեջանը 4,7 միլիոն դոլար է վճարել բրիտանական լոբբիստներին՝ COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ իր վատ հեղինակությունը, համբավը «մաքրելու» համար: Ռուսական «Настоящее Время»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ավստրալիայի Democracy for sale-ի հետաքննության մեջ, որն անցկացվել է iPaper-ի և SourceMaterial-ի հետ համատեղ։

Հետազոտության համաձայն, միջազգային Teneo խորհրդատվական ընկերությանը շնորհվել է 7-ամսյա պայմանագիր մարդու իրավունքների խախտումների համար մեղադրվող և նավթով հարուստ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «իմիջը բարելավելու» համար։

«Հետազոտողները պնդում են, որ Teneo-ի կազմում աշխատում է Ալեքս Հիքմանը՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի բիզնես-խորհրդատուն, իսկ Լոնդոնում ընկերության ավագ գործադիր տնօրենը Պատրիկ Լաֆլանն է՝ Մեծ Բրիտանիայի մեկ այլ նախկին վարչապետ Թոնի Բլեերի նախկին հատուկ խորհրդականներից մեկը:

Ըստ փաստաթղթերի, այս ընկերության առջև դրված առաջադրանքների ցանկում ներառված են «մեդիա թրեյնինգների» անցկացումը և գագաթնաժողովը հյուրընկալողներին «նարատիվներ մշակելու» վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը։

Կարդացեք նաև

Քարոզարշավը ղեկավարում է Teneo-ի գլոբալ ռազմավարության նախագահ Ջեֆ Մորելը, որը նախկինում նավթային հսկայի՝ Ադրբեջանի խոշորագույն օտարերկրյա ներդրող BP-ի` British Petroleum-ի գործադիր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում»,-հետազոտությունից մեջբերել է ռուսական «Настоящее Время»-ն` հավելելով, որ Teneo-ն և Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություններ տալ հետազոտողներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկում է ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովը։

Տեսանյութեր

Լրահոս