Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանն ու հայ-ֆրանսիական օրակարգին վերաբերող հարցերը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930