Բաժիններ՝

ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ Դիքսվիլ Նոթչում ձայները հավասար են բաշխվել

Ամերիկացիները նոյեմբերի 5-ին ընտրում են ԱՄՆ հաջորդ նախագահին։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հարկավոր է ընտրիչների առնվազն 270 ձայն՝ նախագահ ընտրվելու համար։

Նախագահական ընտրությունները մեկնարկել են Նյու Հեմփշիր Նահանգի Դիքսվիլ Նոթչ համայնքում։ Դեմոկրատների թեկնածու Թամալա Հարիսը և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփն, ըստ CNN-ի, ստացել են հավասարաչափ ձայներ՝ յուրաքանչյուրը 3-ական։ 

Կանադայի հետ սահմանին գտնվող Դիքսվիլ Նոթչում ընտրատեղամասը բացվել և փակվել է տեղի ժամանակով կեսգիշերից հետո. այս ավանդույթը սկիզբ է դրվել դեռ 1960 թվականին։ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։

Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս