
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին է։
Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ մի քանի պայթյուն է որոտացել ԱլՄազար շրջանում՝ սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահ» կազմավորումների ճամբարների մոտ։ Կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։