ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխանակել ձերբակալվածներին, դրա շրջանակներում Թեհրանը Վաշինգտոնին կփոխանցի լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի։ Այս մասինտեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական աղբյուրները:
Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովն իր թվիթերյան էջում գրառումների շարք է սկսել, համաձայն որոնց՝ հունիս ամսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի ԶՈւ հսկողության տակ։
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար–մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ոստիկանությունը հրահանգել է իր աշխատակիցներին արգելել մարդկանց տեսանկարահանել իրենց պարտականությունները կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները:
Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան:
Վրաստանում մայիսի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1147 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 311 հազար 457 է:
Կազանում նախօրեին ավարտվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքը։ Նիստի ավարտին ԵՏՀ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, իսկ դրա շրջանակում քննարկվեցին ԵԱՏՄ արդիական խնդիրներն ու հարցերը։ Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղըզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
«Նախ Լավրովը, ով կանգնած է հրադադարի և նոյեմբերյան, հունվարյան հայտարարությունների ակունքում, խնդիր ունի հետևել դրանց իրականացման ընթացքին, որը ներառում է բոլոր սուր անկյունների քննարկում, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի, ռուսական խաղաղապահ առաքելության հարցերը և առաջիկա բանակցությունները եռակողմ ձևաչափով։ Դրանք անհարթ չեն անցնում, կան տարաձայնություններ, որոնք թույլ չեն տալիս առաջ ընթանալ հայտարարությունների կատարման ուղղությամբ։ Կա գերիների հարցը Երևանի համար, որն ամրագրված է, այս հարցը ևս քննարկվելու է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։
Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այցով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները», հայտնում է minval.az-ը:
Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է minval.az-ը։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայից բացի, Ադրբեջանին արված «լավության դիմաց»(օրինակ՝ պատերազմի ընթացքի վրա վճռորոշ ազդեցություն ունեցած սպառազինությունների անխափան մատակարարումները) աստիճանաբար պարտքերն է պահանջում նաև Իսրայելը։ Ընդ որում, Թել Ավիվի կողմից Ադրբեջանից կորզվող ձեռքբերումները նկատվում են միաժամանակ մի քանի ուղղություններում։
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը և այդ երկրի հետ համագործակցությունը շարունակելու հարցում Մոսկվան կողմնորոշվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի տնտեսագետ Սայիդ Լիլազի զրույցի արտահոսքի մասին:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ներկայումս տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասաց, որ ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական տարերայնությունը կանխատեսելի էր:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
Հիշեցնեմ, որ «Ազատության աջակցության ակտ»-ով արգելվում է Ադրբեջանին ընդհանրապես օգնություն ցուցաբերել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, ով Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վրաստանի համաճակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրը կատարվել է կորոնավիրուսի 29 487 թեստ եւ հայտնաբերվել է վարակման 1 551 դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։
«Ստացվում է, որ հայկական կողմը մարսել է պատերազմը, մարսել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, հռետորաբանությունը, մարսում է այսօր առկա անվտանգային լրջագույն սպառնալիքները, որոնց մենք առերեսվում ենք Սյունիքում, և այդ ամենի ներքո կարևորում է բացառապես սահմանների բացվելը, կոմունիկացիաների վերականգնվելը և Թուրքիայի հետ եղբայրությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարներին ու նրանց հետ հանդիպման ժամանակ անդրադարձել արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրած անհաջողությունների մեղավորներին։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Նամակում մասնավորապես ասվում է։
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար:
Այս հարթությունում է Հայաստանի իրավիճակը ընդհուպ մոտ ողբերգականին, քանի որ գործնականում մենք չունենք արտաքին քաղաքականություն ու դիվանագիտություն, եղածն էլ բուտաֆորիկ դեր ունի և գործում է այնքանով, որքանով անհրաժեշտ է Ռուսաստանին քծնելու, այդ քծնանքի քողի տակ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ստվերային մանր հարաբերություններ պահպանելու համար։ Հայաստանը չունի ինտելեկտուալ այն կառույցը, որը մեր շուրջը կատարվող աննախադեպ ակտիվ իրադարձություններում կարող է առնվազն համարժեք դիվանագիտական արձագանք ապահովել։
Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը Մեղրիի սահմանային անցակետով շարունակում է փակ մնալ: 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար Իրանի հետ օդային հաղորդակցությունը բաց է, իսկ ցամաքային հաղորդակցության դեպքում կա արգելք իրանական կողմից բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով:
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետները հորդորում են անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կառավարության բացահայտ քննադատ Հուսեյն Աբդուլլաևին, որը Գերմանիայում քաղաքական ապաստան էր ստացել քաղաքական դրդապատճառներով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի ԱԳՆ-ն պնդում է, որ արտահոսած ձայնագրությունը, որտեղ արտգործնախարար Զարիֆը պնդում է, որ Ռուսաստանն է սաբոտաժի ենթարկում Իրան-Արևմուտք միջուկային գործարքը, իր, այսինքն՝ նախարարի, անձնական կարծիքն է: Հասկացա՞ք: Չեն հերքում, չեն ասում տենց բան չի եղել, հաստատում են: