![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու մասին Ադրբեջանի տարածած լուրերը
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/274146074_3079343405655455_330811433288906458_n.jpg)
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:
Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն:
Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները: