ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Անցյալ շաբաթ հեռախոսազրույցների ընթացքում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին:

Կրկնում եմ իմ կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցում։ Զուգահեռաբար պետք է բացվեն այլ երթուղիներ»,-Թվիթերում գրել է Օսմանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031