«Ադրբեջանցիները ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել». Տիգրան Աբրահամյանը բացառում է դիվերսիան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով, մարտական դիրքը լքած զինծառայող ունենք, իսկ Ադրբեջանը շտապում է հայտարարել, որ հայկական կողմը իբր դիվերսիա է իրականացրել և մեկ զինծառայող ձերբակալվել է:
Հայ զինծառայողի` ադրբեջանական կողմում հայտնվելու մեծ թվով հանգամանքներ դեռևս հայտնի չեն, սակայն հասկանալի է, որ դիվերսիա չի եղել, իսկ ադրբեջանցիները` հատկապես ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ, փորձում են Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնելու թեզը զարգացնել:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ հերթական զինծառայողի առևանգո՞ւմ, թե՞ մեկ այլ սադրանք, դեռևս հստակ չէ, միայն մեկ բան է հստակ՝ դիվերսիան բացառվում է:
Վարժական հավաքի մասնակցին, այն էլ համեմատաբար խաղաղ իրավիճակում, հատուկ գործողության չեն ներգրավում»: