2022թ. Թուրքիայում ավելի քան 2 մլն մարդ լքել է իր բնակավայրը
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հայտնել է 2022-ի ընթացքում բնակչության կատարած ներքին տեղաշարժի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդ տվյալների՝ 2022թ.2 մլն 791․156 մարդ մեկ նահանգից տեղափոխվել է մեկ այլ նահանգ։ Նրանց 47․9%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52․1%-ը՝ կանայք։ Ստամբուլը գլխավորել է գաղթյալներ ընդունող նահանգների ցանկը․ այստեղ հաստատվել է 385․294 մարդ, դրան հաջորդել են Անկարան (189․104) և Իզմիրը (132․426)։
Այս ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել Արդահանը (5391), Բայբուրդը (7031) և Քիլիսը (8008)։
Հետաքրքրական է, որ ամենից շատ մեկնողներ եղել են հենց ամենից շատ ընդունող նահանգներից՝ Ստամբուլ (418․082), Անկարա (161․912), Իզմիր (107․312)։
Թունջելիից ամենաքիչն են հեռացել՝ 7578, դրան հետևել է Քիլիսը՝ 7629 և Արդահանը՝ 8157։