«Արդյունքում կզոհվեն, կունեզրկվեն, կկոտորվեն հազարավորները հանուն մեկ բանի՝ «Խաղաղության խաչմերուկի» կամ «նիկոլի ջարդի խաչմերուկի»»

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նիկոլը հենց Հայաստանից նոր տարածքներ զիջեց Ադրբեջանին կրկին կլսեք.

– ՌԴ-ն է մեղավոր,

– Նախկիններն են մեղավոր,

– Բանակն է մեղավոր,

– Մեղավոր են իրեն քննադատողները,

– Եվ այլ հիմարություններ…

❗️Հասարակության մի մասը կրկին կսկսի հարմարվել նոր աղետների հետ,

❗️ Հասարակության էն մի մասը կբռնի պայքարի ուղին,

❗️ Հասարակության մեկ այլ մաս կսկսի ոչինչ չանելու համար «պատճառներ» որսալ՝ օգտվելով նիկոլաթուրքական քարոզչական կեղտից:

Արդյունքում կզոհվեն, կունեզրկվեն, կկոտորվեն հազարավորները հանուն մեկ բանի՝ «Խաղաղության խաչմերուկի» կամ «նիկոլի ջարդի խաչմերուկի»»։

Տեսանյութեր

Լրահոս