Արդեն 6-րդ «ռաունդն է»՝ Բաքվի հետ փոխանակվում ենք խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակներով. Արարատ Միրզոյան

«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունները, սա մեծ բարդություններ է առաջացնում։ Եվ ակնհայտորեն փորձ էր՝ շեղել մեզ, և օբյեկտիվորեն  բարդություններ է առաջացնում մեր հիմնական օրակարգում, արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։

Մանրամասնելով, թե այդ ամենն ինչպես պետք է արվի, Արարատ Միրզոյանն ասաց՝ դա խաղաղության օրակարգն է և Հայաստանի չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ առանձին երկրների դեպքում սերտ համագործակցությունն է կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը։

«Մեր խորին համոզմամբ, սա է այն միջավայրը, որում Հայաստանը կարող է և շանս ունի և՛ շարունակական իր գոյությունն ապահովել, և՛ շարունակական զարգացումը։   Առհասարակ կարծում ենք՝ սա է բանաձևը բոլոր երկրների համար, բայց մենք մեր երկրի մասին ենք խոսում։

Մենք հույս ունենք, որ այս ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվի։ Գրանադայում վերջերս, ցավոք, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ կամ հարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը։ Ինչևէ, Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, և հանդիպման  արդյունքում դուրս եկավ մի փաստաթուղթ՝ չորս ղեկավարների կողմից ստորագրված, որը մեծ հաշվով արտացոլում է  այն երկարատև խաղաղության հիմքերը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համար։ Այնտեղ տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության պայմանագրի մասին խոսելիս, այդպես եղել է  շարունակաբար։ Արդեն 6-րդ «ռաունդն» է խմբագրումներով ու մեկնաբանություններով փոխանակվելու կամ հանդիպելու, բանակցելու, սրանք են եղել մեր ուղենիշները»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Ըստ արտգործնախարարի, խաղաղության պայմանագրի համար, նախ պետք է փոխադարձաբար Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, այս հարցում ձգտում են առանց այլևայլության առավելագույն կոնկրետություն ապահովել։ Այս նպատակով է, որ նշվում են երկու երկրների հանրագիտարանային տարածքային մակերեսները՝ 29.800 քկմ և 86.600 քկմ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս