«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ». Էրդողան

Թյուրքական պետությունների համագործակցության համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու մասին, Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի հաղթանակից հետո տարածաշրջանում կայուն խաղաղության ևս մեկ քայլ է արվել․

«Այս հնարավորությունը գնահատելը մեր ամենամեծ ցանկությունն է։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ։ Մեծ նշանակություն ունի նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրագործումը։ Այս գծի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը։ Այն նաև Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի հետ», – հայտարարել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930