Մինչև վարչապետ դառնալը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու մեջ մեղադրած Փաշինյանը հիմա գնում է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու ճանապարհով և հայտարարում մի բան, ինչը 2021 թվականին հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, թե Հայաստանը պետք է մշակի նոր Սահմանադրություն։
Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: Այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները
Թուրքական հեռուստատեսությունը ցուցադրել է Թուրքիայի 2025 թվականի քարտեզը։ Նրանք պաշտոնապես իրենց տարածքին են միացրել Իրաքի կեսը, Սիրիայի մեծ մասը, Հայաստանը, Կիպրոսը և այլն։ Այս մասին հատնում է Pars Today Russia տելեգրամյան ալիքը։
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը:
Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների և էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արևմտյան և արևելյան պարադիգմների առճակատման կենտրոնում:
«Լավրովն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է, որպեսզի իր հովանու ներքո ստորագրվի փաստաթուղթ, սակայն Երևանը դրան դեմ է։ Ընդհանուր առմամբ մեծ անհանգստություն այս մասով չկա, քանի որ ՌԴ-ն ունի միայն խաղաղապահների հարց, որի շուրջ, ինչպես բազմիցս հայտարարել է, կպայմանավորվի Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը։
168.am-ի հետ զրույցում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի քրեական պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, որ ՀՀ կառավարությունը 100 հազարից ավելի մարդու անհասկանալի որոշումներով զրկել է քաղաքացիությունից։ Մինչդեռ արցախահայերը մտածել են, որ քաղաքացիություն ունեն, այժմ էլ են նույնը պնդում, սակայն պետական բոլոր գերատեսչություններն այսուհետև առաջնորդվելու են այդ կանխավարկածով, որ այդ մարդիկ քաղաքացիություն չունեն։
Եթե հասնենք Խաղաղության համաձայնագրի, կլինեն փոխընդունելի լուծումներ․ Արարատ Միրզոյան
Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը մինչ օրս չի բացվել երրորդ երկրների քաղաքացիների ու Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, որովհետև հայկական կողմը սպասում է թուրքական կողմի քայլերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 24-ին Թուրքիայում հանդիպելու է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրաիմ Ռայիսի հետ:
Միջանցքի ստեղծման պարտավորություն Հայաստանը չի ստանձնել ոչ մի հայտարարությամբ․ Միրզոյան
ՀՀ-ն Ադրբեջանին նախապայմաններ չի ներկայացրել գերիների և այլ խնդիրների հարցով․ Արարատ Միրզոյան
Հայ–ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է։ 2023 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի համար սկզբունքային հարց չէ` Ադրբեջանի հետ ուղիղ, թե միջնորդավորված բանակցություններ կանցկացնի, սկզբունքային են բանակցությունների բովանդակությունն ու այն սկզբունքները, որոնց շուրջ դրանք պետք է տեղի ունենան։ Այսօր 2023թ–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականի սկզբից կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։
Ադրբեջանի հետ մի քանի կապուղի կա, բացի ղեկավարների աշխատակազմերի միջև կապից․Միրզոյան
Հայ-թուրքական առանց նախապայմանների գործընթացում շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Միրզոյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանն առ այն, որ «Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են», և որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար»:
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» սահմանափակելու ԿԳՄՍ նախարարության առաջարկ-նախագիծը դիտարկում է վերջին իրողությունների համատեքստում:
Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։
Օրեր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն Հայաստանի դիրքորոշումը Բաքվի հայկական ջարդերի նկատմամբ համարել է «ակնհայտ կեղծավորություն» և Հայաստանին մեղադրել հունվարյան ողբերգության մասին փաստերը խեղաթյուրելու մեջ։
Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շարունականան և միակողմանի բնակեցման քաղաքականությունը, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի խախտում։
Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո Բորելն ասել է, որ Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով։
Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու համար Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, Վեդանտ Պատելը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան։
Ադրբեջանից հնչող ու ակնկալվող տարածքային պահանջների և դրանց կոշտացման ֆոնին, տարբեր մակարդակով ու ձևաչափով արձագանքներ են հնչում նաև Բրյուսելից:
Հունական «Tanea» թերթը գրել է, որ Թուրքիան պատմական վրեժ է լուծում «Զարգացման ուղի» նախագծի միջոցով, որը սկսվում է Պարսից ծոցից և տարածվում մինչև Եվրոպա՝ Կարմիր ծովի կարևոր նեղուցների բնականոն գործունեությունը խափանած հարձակումներից հետո:
Այսօր Բաքվում ստորագրվել է ռուս-ադրբեջանական 2024-26թթ. համագործակցության ճանապարհային քարտեզը։