
Անկարայում սպասվում են Էրդողան-Ռայիսի և Էրդողան-Պուտին հանդիպումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 24-ին Թուրքիայում հանդիպելու է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրաիմ Ռայիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երկու առաջնորդները քննարկելու են մի շարք հարցեր առևտրի, մշակույթի, գիտության և շատ այլ ոլորտների վերաբերյալ, որոնց շուրջ ձեռք է բերվելու շուրջ 10 համաձայագիր:
Համաձայնագրերը կնքվելու են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության 8-րդ հանդիպման ընթացքում:
Հունվարի 24-ին Ռայիսիին ընդունելուց հետո Անկարայում պլանավորվում է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում լինելու է ռուս-ուկրաինական պատերազմը, Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Կարմիր ծովում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Թուրքական մամուլում Էրդողանի վերոհիշյալ հանդիպումները որակվել են որպես ծայրահեղ կարևոր հանդիպումներ։